00:00:00

Նոյեմբերյանում քաղաքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արսեն Աղաբաբյանը

16:14, 21 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Նոյեմբերյան խոշորացված համայնքում համայնքի ղեկավար ընտրվեց «Ապրելու երկիր»  կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ապրելու երկիր» կուսակցությունը: Նշենք, որ այս համայնքում դեկտեմբերի 5-ին կայացած ընտրություններին մասնակցել է ՔՊ-ն, «Հանուն Հանրապետության» եւ «Ապրելու Երկիր» կուսակցությունները:  ՔՊ-ն ստացել էր 5710 ձայն` 43.7 տոկոս։ ՔՊ-ի թեկնածուն ԱԱԾ տնօրենի եղբայրն էր՝ Կարեն Աբազյանը: Ըստ էության, մյուս երկու ուժերը կոալիցիա են կազմել եւ համայնքապետ ընտրել իրենց թեկնածուին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր