Ինձ հայտնեցին, որ այս պահին քվորում չկա, ուստի մենք պետք է ընդմիջում հայտարարենք՝ մինչև բոլորը հավաքվեն, եթե գալու են։ Կես ժամից եթե քվորում եղավ, նիստը կսկսենք, եթե չէ նիստը կհայտարարենք չկայացած։ Այս մասին այսօր ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը։
Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցությունը բոյկոտելու է և չի մասնակցի նիստին։
Մինչ ընդմիջում հայտնելը՝ Մարությանը որոշեց ուրախալի լուր հայտնել երևանցիներին։