00:00:00

«Ռուսաստանի կողմից սպառնալիքների ավելացման» պատճառով. Պետդեպարտամենտն ամերիկացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ուկրաինա

01:59, 21 դեկտեմբեր 2021 Հասարակություն

ԱՄՆ Պետդեպարտամենտը երկուշաբթի խորհուրդ է տվել ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա COVID-19 համավարակի, ինչպես նաև «Ռուսաստանի կողմից սպառնալիքների ավելացման» պատճառով, հայտնում է Reuters-ը։ «Պետդեպարտամենտը շարունակում է խորհուրդ տալ ամերիկացիներին չմեկնել Ուկրաինա COVID-19-ի պատճառով և վերանայել ճանապարհորդությունը (այս երկիր)՝ Ռուսաստանի կողմից սպառնալիքների աճի պատճառով։ Ծայրահեղ զգուշություն ցուցաբերեք հանցավորության և քաղաքացիական անկարգությունների պատճառով»,- ասվում է հաղորդագրությունում: Վերջերս Արևմուտքում և Ուկրաինայում ավելի ու ավելի շատ հայտարարություններ են հնչում Ռուսաստանի՝ իբր ուկրաինական տարածք հնարավոր «ներխուժման» մասին։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նման տեղեկությունները դատարկ և անհիմն լարվածության սրացում է անվանել՝ ընդգծելով, որ Ռուսաստանը ոչ մեկի համար վտանգ չի ներկայացնում։ Միաժամանակ նա չի բացառել նման հայտարարություններն արդարացնելու համար սադրանքների հնարավորությունը, և զգուշացրել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքում խնդիրը ուժային ճանապարհով լուծելու փորձերը կունենան ամենալուրջ հետևանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր