00:00:00

Մտածող հայի համար, այս ամենը լսելուց, բնականաբար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է. Հասրաթյան

00:34, 21 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Երբ հաշվարներդ կառուցում ես մտածելու անընդունակ զանգվածների միջոցով իշխանությունը զավթելու և այն մինչև վերջ պահելու տրամաբանությամբ, հաշվիր, որ երկիրդ անհույս է և անապագա... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։ «Մտածելու անընդունակ զանգվածները 2018-ին գնացին «հեղափոխության» ճանապարհով ոչ այնքան նրա համար, որ «ազգային ինքնագիտակցության հրամայականով» ուզում էին երկիրը դարձնել ավելի հզոր ու արդար, որքան հանուն այն բանի, որ կամ կողքի բարեկեցիկ ապրողի ունեզրկման հաշվին իրենք դառնան ունևոր, կամ էլ հակառակ դեպքում՝ կողքինին ունեզրկելով, նրան դարձնեն այնպիսին, ինչպիսինն իրենք են... ...Մտածելու անընդունակ զանգվածների «նվիրական» մասնակցությամբ տեղի ունեցած «հեղափոխության» անցած երեքուկես տարիների ընթացքում, իրոք, շատ բան է փոխվել, բայց, ավաղ, չի փոխվել այն, ինչն իրականում ցանկանում էին փոխել նրանք... Նրանք ոչ միայն չհասան իրենց նպատակին, այլև կորցրել և կորցնում են այն ամենը, ինչ ունեին մինչ այդ... Հ.գ.-Այսօր զրուցում էի 44-օրյա պատերազմում որդի կորցրած և անցած երեք ու կես տարիներին սեփական կաշվի վրա, բացի ցավից, այլ զգացում չունեցած իմ ծանոթներից մեկի հետ.. Շարունակում էր արտահայտվել նույն ոգևորությամբ, ինչպես արտահայտվում էր 2018-ի <<հեղափոխության>> օրերին... Մտածող հայի համար, այս ամենը լսելուց, բնականաբար եթե ոչ գժվելու, ապա՝ տառապելու չափ ահավոր է...»,- գրել է  Հասրաթյանը

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր