00:00:00

Երևանում պտտվող գումարները ՔՊ-ին անհրաժեշտ են սեփական օլիգարխիան կերտելու համար․Lragir.am

03:59, 19 դեկտեմբեր 2021

Lragir.am-ի զրուցակիցն է հանրային, քաղաքական գործիչ Գարեգին Միսկարյանը -Պարոն Միսկարյան, Երևանի ավագանու ԻՔ խմբակցության ղեկավարը հայտարարել է, թե քաղաքական ճգնաժամը լուծելու համար է քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթաց սկսել ՔՊ-ն։ Համոզի՞չ են արդյոք այս հիմնավորումները։
Իմ գնահատմամբ այդ պատճառաբանությունը, ինչպես նաև այդ կարգի մյուս պատճառաբանությունները զուտ արդարացում են։ Կա փաստ՝ Հայաստանի ՀՆԱ-ի մեծ մասը ստեղծվում է Երևանում և Երևանում պտտվող գումարները ՔՊ-ին անհրաժեշտ են սեփական օլիգարխիան կերտելու համար։ Ինչպես գիտենք գործող քաղաքապետը կոմպրոմիսների չգնացող է, և տրամաբանական է, որ համակարգը նրան «դուրս է նետում» որպես իր կայացմանը խանգարող գործոն։ Սրանից դուրս չեմ բացառում, որ կարող են լինել նաև արտաքին ճնշումներ, քանի որ Հայկը միշտ էլ ունեցել է իր քաղաքացիական դիրքորոշումը, որը շատ հաճախ Հայաստանի ինքնիշխանության պահպանման դիրքերից է եղել, անհիմն չեն արտաքին ազդեցության տակ կայացրած ՔՊ որոշման վերաբերյալ կարծիքները։ Թե կուսակցության ներսում և կուսակցությունից դուրս իրենք ինչ են քննարկում և ինչպես են փորձում արդարացնել իրեն անտրամաբանական քայլերը, համարում եմ երկրորդական։
Ինչի՞ կհանգեցնեն այս զարգացումները և իշխող ուժի վրա ի՞նչ հետևանք կունենան։ Չեմ կարծում, թե այս փուլում էական հետևանքներ կլինեն, բայց այն, որ երկարաժամկետ կտրվածքով պետք է բոլոր ջանքերն ուղղել քաղաքական դաշտի առողջացմանը և որպես հետևանք գործող քաղաքական ուժերին լուսանցքում թողնելը, դրանում կասկած չունեմ։
ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ինչպե՞ս եք գնահատում։ Մամիկոն Ասլանյանը կձերբակալվե՞ր, եթե չընտրվեր։
ՏԻՄ ընտրությունները նույն տրամաբանության մեջ են, ինչ Երևանի քաղաքապետի հետ կատարվածը։ ՔՊ-ն՝ որպես իր քաղաքական հենարան, տեսնում է իրեն լոյալ, թեկուզ անսկզբունք և անգաղափար գործիչներին։ Դրա համար նրանք ամեն ինչ անում են, որ այդ մարդիկ ուժ ունենան, իսկ ուժ կարող են ունենալ միայն վարչական լծակներին տիրապետելու դեպքում։ ՔՊ-ն շարունակում է քաղաքականությունը նույնականացնել իշխանության համար պայքարի հետ, ինչը Հայաստանում եղել և մնում է քաղաքական դաշտի միակ օրակարգը։   Ավելի մանրամասն՝ այստեղ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր