00:00:00

Երեւանում սպասվում են թույլ տեղումներ․ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ը կնվազի 8-10 աստիճանով

19:43, 18 դեկտեմբեր 2021 Հասարակություն

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Հանրապետության տարածքում դեկտեմբերի 18-ի ցերեկը, 19-20-ը, 22-ի գիշերը առանձին շրջաններում, 21-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 21-23-ն աստիճանաբար կնվազի 8-10 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 20-ի երեկոյան ժամերին, 21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Դեկտեմբերի 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր