00:00:00

Պաոլո Ջենտիլոնին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

17:54, 12 մայիս 2018 Աշխարհ

Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Իտալիայի Հանրապետության Նախարարների խորհրդի նախագահ Պաոլո Ջենտիլոնին: Նախարարների խորհրդի նախագահը հաջողություն է մաղթել Նիկոլ Փաշինյանին նրա առաքելության իրականացման գործում և հղել իր լավագույն բարեմաղթանքները: «Մեր երկու երկրների միջև բարեկամական կապերն ունեն դարավոր արմատներ, որոնք տարիների ընթացքում վերափոխվել են ամուր քաղաքական, տնտեսական և մշակութային համագործակցության, ինչպես պետական, այնպես էլ քաղաքացիական մեր հասարակությունների միջև:
Համոզված եմ, որ Ձեր առաջնորդության ներքո մեր երկրները կկարողանան շարունակել և ամրապնդել այն ուղին, որն արդեն ձեռնարկվել է՝ օգտագործելով Երևանի հետ հարաբերությունները Եվրամիության հետ առավելագույն կերպով զարգացող հնարավորությունները, որոնք թույլ կտան ձեր երկրին ամրապնդել ինստիտուտները և ժողովրդավարական գործընթացները, պաշտպանել մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը, հիմք դնելով ավելի ավելի մեծ սոցիալական և տնտեսական բարգավաճման համար: Հուսով եմ, որ մենք կարող ենք շարունակել ածխատել կառուցողական ոգով տարածաշրջանային այլ դերակատարների հետ՝ Հարավային Կովկասում խաղաղություն, կայունություն և բարգավաճում ապահովելու համար»,-ասված է Պաոլո Ջենտիլոնիի շնորհավորական ուղերձում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր