00:00:00

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները փորձում է կարգավորել Բայդենի պահանջով

18:18, 14 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ամերիկյան հայտնի Bloomberg պարբերականը, հղում անելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայի, գրում է, որ ՀՀ հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին Թուրքիայի հայտարարությունը ԱՄՆ նախագահի պահանջով է եղել: Այս մասին հայտնում է «Ինֆոտեկա24»-ը: Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան կաշխատի ՀՀ հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ու կսկսի չարտերային թռիչքներ դեպի Երևան: Հայաստանն ու Թուրքիան հայտարարել են, որ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչներ կնշանակվեն: Թուրքիան ՀՀ հետ սահմանը փակել է 1993 թ.: Պարբերականը գրում է. «Թուրքիան հուսով է, որ ՀՀ հետ հարաբերությունների կարգավորումը թույլ կտա բարելավել Ռուսաստանից ՀՕՊ միջոցների գնման պատճառով Վաշինգտոնի հետ լարված հարաբերությունները: Բայդենի ու Էրդողանի հանդիպումից հետո ՆԱՏՕ-ի դաշնակից երկու երկրները, որ անվտանգության ու էկոնոմիկայի ոլորտներում ընդհանուր հետաքրքրությունների լայն շրջանակ ունեն, ստեղծել են հարաբերությունները փչացնող խնդիրների լուծման մեխանիզմ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր