00:00:00

Պուտինն ու Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները

01:41, 14 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը քննարկել են Ուկրաինայի շուրջ վերջին զարգացումները։ Կրեմլի մամուլի ծառայության հաղորդմամբ, ինչպես եւ արեւմտյան մյուս առաջնորդները, Բորիս Ջոնսոնը մտահոգություն է հայտնել ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի ենթադրյալ լայնածավալ տեղաշարժերի կապակցությամբ։ Այդ առումով Վլադիմիր Պուտինը մանրամասն ներկայացրել է Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր սկզբունքային գնահատականները։ «Բերված են Կիեւի ապակառուցողական գծի կոնկրետ օրինակներ՝ Մինսկի պայմանավորվածությունների խաթարման վերաբերյալ, որոնք անվիճելի հիմք են ներուկրաինական ճգնաժամի կարգավորման համար։ Նշվել է նաեւ, որ ուկրաինական իշխանությունները նպատակաուղղված սրում են իրավիճակը շփման գծում, օգտագործում են ծանր զինատեսակներ եւ հարձակվում են անօդաչու թռչող սարքերի վրա, որոնք արգելված են Մինսկի «Միջոցառումների համակարգ»-ով։ Ուշադրություն է հրավիրվել նաեւ Ուկրաինայի կողմից ռուսալեզու բնակչության նկատմամբ խտրականության քաղաքականությանը։ Ընդգծվել է, որ այս ամենը տեղի է ունենում ՆԱՏՕ-ի երկրների կողմից Ուկրաինայի տարածքի ակտիվ ռազմական «յուրացման» ֆոնին, որն ուղղակի վտանգ է ներկայացնում Ռուսաստանի անվտանգության համար։ Սա հաշվի առնելով՝ Վլադիմիր Պուտինը հայտարարել է անհապաղ բանակցություններ սկսելու անհրաժեշտության մասին՝ հստակ միջազգային իրավական համաձայնագրեր մշակելու համար, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ցանկացած հետագա առաջխաղացում դեպի արեւելք եւ Ռուսաստանին սպառնացող զենքի տեղակայում սահմանակից երկրներում, առաջին հերթին՝ Ուկրաինայում: Ռուսական կողմը կներկայացնի համապատասխան փաստաթղթերի նախագծեր։ Ղեկավարները պայմանավորվել են շարունակել բարձրացված հարցերի քննարկումը տարբեր խողովակներով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր