Մոսկվայի քաղաքային դատարանը քրեական հեղինակություն Վյաչեսլավ Իվանկովի (Յապոնչիկ) սպանության համար մեղադրվող երկու անձի դատապարտել է համապատասխանաբար 15 և 16 տարվա ազատազրկման։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են դատարանի մամուլի ծառայությունում։

Դատարանը Մուրթազի Շադանիային դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, իսկ երկրորդ մեղադրյալ Ջամբուլ Ջանաշիային՝ 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում:

Ինչպես նշել են դատարանում, ամբաստանյալները մեղավոր են ճանաչվել նախկինում դավադրության կազմակերպմամբ սպանության համար։Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ Քննչական կոմիտեում, հետաքննության և դատաքննության ընթացքում պարզվել էր, որ 2009 թվականին Մուրթազի Շադանիան, Ջամբուլ Ջանաշիան, Կախա Գազզաևը, ինչպես նաև Նուզգար Պապավան և Աստամուր Բուտբան ներգրավվել են Իլյա Սիմոնիայի կողմից՝ Վյաչեսլավ Իվանկովի սպանության համար։ Հանցագործության դրդապատճառը անհայտ անձանց կողմից խոստացված օրենքով գողի կարգավիճակի վերադարձն էր Սիմոնիային։