00:00:00

Նախիջևանում ոչ մարտական պայմաններում մահացել է ադրբեջանցի զինծառայողը

02:41, 12 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Նախիջեւանի Ինքնավար hանրապետության բանակի զինծառայող է զոհվել, հաղորդել է երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես նշում են գերատեսչությունից, դեկտեմբերի 10-ի երեկոյան ժամերին ոչ մարտական պայմաններում մահացել է զինծառայող Հասանով Նուրլան Էլդար օղլուն: Նախիջեւանի զինդատախազությունը փաստի առթիվ հետաքննություն է իրականացնում։ Նշենք, որ սա այս ամսվա մեջ առաջին դեպքը չէ։ Դեկտեմբերին Երկրի պաշտպանության նախարարությունը հայտնել էր ադրբեջանական բանակի զինծառայող Շահին Հուսեյնովի մահվան մասին, ով արձակուրդի ժամանակ ժայռից ընկնել էր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր