00:00:00

Սաակաշվիլիի վիճակը կգնահատի hոգեբույժը

22:37, 11 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Վրաստանի հանրային պաշտպանին կից խորհրդում ընդգրկված է հոգեբույժ, ով կստուգի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, ասել է խորհրդի բժիշկ Գրիգոլ Գրիգոլիան, փոխանցում է «Sputnik Գրուզիա»-ն։ Ավելի վաղ «Էմպատիա» վերականգնողական կենտրոնի ղեկավար Մարիամ Ջիշկարիանին հայտնել էր, որ Միխեիլ Սաակաշվիլիին հոգեմետ դեղամիջոցների մեծ չափաբաժիններ են ներարկել ինչպես բանտում, այնպես էլ բանտային հիվանդանոցում։ Իր հերթին Սաակաշվիլիի բժիշկ Նինո Գոգորիշվիլին հայտնել էր, որ նախկին նախագահին հոգեմետ դեղեր են նշանակել քնի հետ կապված խնդիրների պատճառով։ «Տեղեկություններ են տարածվել, որ Սաակաշվիլին թույլ է, դժվարությամբ է կանգնում ու խոսում։ Տեղեկություններ ունենք նաեւ, որ նա հոգեմետ նյութերի մեծ չափաբաժիններ է ստանում, ուստի անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի խորհուրդը այցելի նախկին նախագահին։ Եվ մենք կտեսնենք, թե ինչ դեղորայք է նա ստանում»,- ասաց Գրիգոլիան։ 50-օրյա հացադուլից հետո Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին բանտային հիվանդանոցից տեղափոխվել է Գորիի զինվորական հիվանդանոց, որտեղ վերականգնողական կուրս է անցնում։ Արդարադատության նախարարության տվյալներով՝ Սաակաշվիլիին բուժումն ավարտելուց հետո կվերադարձնեն Ռուսթավի քաղաքի թիվ 12 բանտ, ուր նա տեղափոխվել էր հոկտեմբերի 1-ին ձերբակալությունից անմիջապես հետո։ Նա կազատազրկվի 6 տարի ժամկետով։ Սաակաշվիլիի դեմ երեք այլ քրեական գործերով դատավճիռը դեռ չի կայացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր