00:00:00

Թուրքիայի ԱԳՆ. Հարավային Կովկասի հարցով «3+3» ձեւաչափի առաջին նիստը կկայանա դեկտեմբերի 10-ին. կմասնակցի նաեւ Հայաստանը

16:09, 09 դեկտեմբեր 2021 Աշխարհ

«3+3» ձեւաչափով համագործակցության հարթակի առաջին նիստը՝ նվիրված Հարավային Կովկասում «խաղաղության եւ կայունության ապահովման» հարցերին, տեղի կունենա փոխարտգործնախարարների մակարդակով եւ կանցկացվի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում: Այս մասին հինգշաբթի լրագրողներին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Հարավային Կովկասում կայուն խաղաղություն եւ կայունություն ապահովելու նպատակով մեր նախագահ [Թուրքիա Թայիփ Էրդողան] եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջարկած «3+3» ձեւաչափով տարածաշրջանային համագործակցության հարթակի առաջին նիստը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 10-ին Մոսկվայում»,- հայտնել են Թուրքիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունում։- Նիստին, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Իրանի փոխարտգործնախարարները, մեր երկիրը կներկայացնի մեր պատվիրակությունը՝ փոխարտգործնախարար դեսպան Սեդաթ Օնալի գլխավորությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր