00:00:00

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա. ԱՀԿ

03:52, 09 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է լուրջ ազդեցություն ունենալ համավարակի ընթացքի վրա: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ժնևում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Օմիկրոնի որոշ գծեր, այդ թվում և դրա գլոբալ տարածումն ու մուտացիաների մեծ թիվը, թույլ են տալիս ենթադրել, որ այն նշանակալի ազդեցություն կարող է ունենալ կորոնավիրուսի համավարակի ընթացքի վրա»,- ասել է նա: ԱՀԿ ղեկավարը հիշեցրել է, որ օմիկրոն շտամը հայտնաբերվել է արդեն 57 երկրում՝ նշելով, որ այդ թիվը շարունակելու է աճել: Գեբրեյեսուսը նշել է, որ համաձայն Հարավաֆրիկյան Հանրապետությունից եկող տվյալների՝ օմիկրոնը մեծացնում է կրկնավարակի ռիսկը: Այդուհանդերձ, նա նշել է, որ անհրաժեշտ են ավելի շատ տվյալներ վերջնական եզրակացության գալու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր