00:00:00

Թուրքիան խեղաթյուրում է պատմությունն ու աշխարհագրությունը. Հունաստանի վարչապետը՝ Պուտինի հետ մամուլի ասուլիսին

01:50, 09 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիան խախտում է միջազգային իրավունքն ու խաթարում է կայունությունը միջերկրածովյան տարածաշրջանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքներով հայտարարությունների ժամանակ ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը: «Մենք քննարկել ենք նաև տարածաշրջանային իրադարձություններ, այն, ինչ տեղի է ունենում Արևելյան Միջերկրածովյան շրջանում: Ես շատ անկեղծ եղա զրուցակցիս հետ և տեղեկացրի նրան, որ, ցավոք, Թուրքիան ոչ միայն հանդես է գալիս հրահրող հռետորաբանությամբ, խեղաթյուրում է պատմությունն ու աշխարհագրությունը, այլև ագրեսիվ գործողություններ է իրականացնում, որոնք խախտում են միջազգային իրավունքն ու ական են դնում տարածաշրջանում կայունության տակ»,- ասել է Միցոտակիսը: Անդրադառնալով կիպրական հարցին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի հետևողական ու կառուցողական դիրքորոշման համար: «Ինչ վերաբերում է Վարոշա քաղաքին, ապա ես ընդգծել եմ, որ եթե Թուրքիան շարունակի կյանքի կոչել իր հայտարարությունները փակ քաղաքի բնակեցման վերաբերյալ, ապա, ցավոք սրտի, այդպիսով նա կփակի  այս հարցով առաջընթացի բոլոր հեռանկարները»,- ասել է Հունաստանի վարչապետը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր