00:00:00

Ադրբեջանի ԱԳՆ. Ադրբեջանը երկու հայց կներկայացնի ընդդեմ Հայաստանի

20:14, 08 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Հաջորդ տարի Ադրբեջանը Հայաստանի դեմ երկու հայց կներկայացնի երկու կոնկրետ ուղղություններով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը, փոխանցում է Trend-ը։ «Մեկ հայցը վերաբերելու է շրջակա միջավայրին հասցված վնասի չափին։ Եվ, բնականաբար, մի շարք կոնվենցիաների շրջանակում նախատեսվում է բարձրացնել ազատագրված տարածքներում շրջակա միջավայրին վնաս պատճառելու հարցը։ Երկրորդը վերաբերելու է բնական ռեսուրսներին։ Փաստեր են հավաքվում օկուպացիայի ժամանակ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքներում բնական ռեսուրսների ապօրինի օգտագործման եւ շահագործման մասին, եւ մենք պատրաստվում ենք այդ կապակցությամբ դատական ​​հայց ներկայացնել»,-ասել է Մամեդովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր