00:00:00

«Գործ չտվող» պատգամավորն իր դեմ գործ տվեց. նրան չօգնեց անգամ պատգամավորի իր մանդատը

18:37, 02 մարտ 2018

Այսօր՝ մարտի 2-ին, Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի ծառայողների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել ԱԺ պատգամավոր, ՀՅԴ-ական Անդրանիկ Կարապետյանը, գրում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Կարապետյանը գեներալ Իսահակ Գասպարյանի փողոցում երթևեկում էր Mercedes մակնիշի 103 HH 11 համարանիշի ավտոմեքենայով առանց ամրագոտու։ ՃՈ ծառայողները, կանգնեցնելով նրան, պարզեցին, որ ավտոմեքենայի դիմապակու վրայից բացակայում է տեխզննման կտրոնը, իսկ երբ պահանջեցին Ա. Կարապետյանից վարորդական իրավունքի վկայականը, նա մի քանի րոպե ավտոմեքենայի մեջ էր «խուզարկում», իսկ հետո՝ գրպանները, սակայն պարզվեց, որ այդ պահին նա իր մոտ վարորդական իրավունքի վկայական չունի։ Փոխարենը ՃՈ 1-ին սպայական գումարտակի 1-ին դասակի հրամանատար Միհրան Միրզոյանին փոխանցեց պատգամավորական իր վկայականը։ Այնուամենայնիվ, ՃՈ ծառայողները կազմեցին համապատասխան վարչական ակտը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Կարապետյանը հանրությանը հայտնի դարձավ այն ժամանակ, երբ օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանում ներ է դրվում «գործ տալու ինստիտուտ»։ Ստացվում է, որ այսօր գործ չտվող պատգամավորն իր վրա գործ տվեց։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր