00:00:00

Թովմասյանը հեռացավ ԱԺ-ից՝ ընտրվելով ՍԴ անդամ

18:38, 02 մարտ 2018

Քիչ առաջ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը ներկայացրեց ՍԴ անդամի քվեարկության արդյունքները: 105-ից պատգամավորից ընտրությանը մասնակցել է 93 պատգամավոր:  Նա ասաց, որ անվավեր է ճանաչվել  երկու քվեաթերթիկ: Թովմասյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 64 պատգամավոր,  եւս ՝27-ը դեմ: Հրայր Թովմասյանը երդվեց ԱԺ-ում: Նա ասաց, որ շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր քվեարկեցին իր օգտին: Իսկ ինչ վերաբերում է, որ նրա թեկնածությանը  27 պատգամավոր է դեմ քվեարկել, ապա Թովմասյանն ասաց, որ նրանք այն պատգամավորներ են, ովքեր չեն ցանկանում, որ ինքը հեռանա ԱԺ-ից: Թովմասյանը հրաժեշտ տվեց պատգամավորներին, ասելով, որ կկարոտի նրանց: Հիշեցնենք, որ ՍԴ անդամի համար ԱԺ նախագահը առաջադրել էր Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Թովմասյանը ՍԴ-ում կփոխարինի Կիմ Բալայանին: Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր