00:00:00

Հռոմի պապը ԵՄ-ն համեմատել է նացիստական բռնապետության հետ

04:00, 08 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հունաստանից մեկնելու ճանապահին լրագրողների հետ զրույցում Եվրամիությանը նախազգուշացրել է չբռնել գաղափարական գաղութացման  ճանապարհը, գրում է Daily Mail-ը՝ հիշեցնելով, որ անցյալ շաբաթ ԵՄ-ին մեղադրել են «Սուրբ Ծնունդը չեղարկելու» փորձի համար այն բանից հետո, երբ մարդկանց խորհուրդ է տրվել խուսափել «Սուրբ Ծնունդ» արտահայտությունից՝ փոխարենը կիրառելով «արձակուրդային շրջան»-ը, քանի որ այն կարող է վիրավորական լինել ոչ քրիստոնյաների համար: Եվրոկրատներն այս կանոնը հրապարակել են ամիսներ առաջ՝ որպես «ներառական հաղորդակցության» ուղեցույցի մի մաս, որի մանրամասների արտահոսքը հանգեցրել է բուռն արձագանքի: Գրքի մյուս առաջարկները ներառում էին քրիստոնեական անունները, ինչպիսիք են Մարիամը և Հովհաննեսը, փոխարինել «միջազգային» անուններով, ինչպիսիք են Մալիկան և Խուլիոն, երբ դրանք օգտագործվում էին ընդհանուր օրինակներում: Այս համատեսքում  կաթոլիկների հովվապետը ԵՄ-ն համեմատել է «նացիստական բռնապետության» հետ՝ լեզվի վրա կանոններ սահմանելու և «Սուրբ Ծնունդ» արտահայտության օգտագործումն արգելելու փորձի համար։ «Պատմության մեջ շատ բռնապետություններ փորձել են անել այս բաները։ Ես մտածում եմ Նապոլեոնի, նացիստական բռնապետության, կոմունիստների մասին: Եվրամիությունը պետք է զգույշ լինի, որ չբռնի գաղափարական գաղութացման ճանապարհը։ Սա կարող է հանգեցնել երկրների բաժանման և ԵՄ-ի ձախողման»,-ասել է Հռոմի պապը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր