00:00:00

Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի օգնականը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցը

03:25, 07 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը եւ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդը քննարկել են «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը», հայտնել է ՏԱՍՍ-ը։ «Կողմերը քննարկել են տարածաշրջանի վերջին իրադարձությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում առկա իրավիճակը»։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Դոնֆրիդը վերջերս Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ականապատ քարտեզների՝ ռազմագերիների հետ փոխանակումն անվանել է «դրական քայլ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր