00:00:00

Ռուսական արբանյակները նկարահանել են արեւի խավարումը

20:47, 04 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ռուսական տիեզերական ապարատները շաբաթ օրը նկարահանել են արեւի խավարումը, հաղորդում է «Ռոսկոսմոս» պետական ​​կորպորացիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մի քանի ժամ առաջ արեւի խավարում եղավ։ Լուսինն ամբողջությամբ ծածկեց Արեգակը երկու րոպեից մի փոքր պակաս: Ռուսական «Էլեկտրո-Լ» № 2» հիդրոօդերեւութաբանական արբանյակը ֆիքսել է լուսնային ստվեր Երկրի մակերեսին։ Կորպորացիան հայտնում է, որ Երկրից մասնակի խավարմանը կարելի էր հետեւել Անտարկտիդայում, Հարավային Աֆրիկայում, Հարավային Ամերիկայում, Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների հարավային ջրերում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր