00:00:00

Բաքուն հայտնել է Ստոկհոլմում ԱԳ նախարարների հանդիպումից հրաժարվելու պատճառը

19:33, 04 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Ադրբեջանական կողմը հրաժարվել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև Ստոկհոլմում հանդիպում անցկացնելուց: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով ադրբեջանական ԱԳՆ-ին, որպես պատճառ նշվել է «հայ պատգամավորների անօրինական այցը Ղարաբաղ»: «Ինչպես հայտնի է, դեկտեմբերի 2-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստ է կայացել, որին մասնակցել է ադրբեջանցի նախարարը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջարկել են միջոցառման շրջանակում հանդիպում կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև … Միևնույն ժամանակ նախատեսվող հանդիպումից ժամեր առաջ հայտնի է դարձել Հայաստանի խորհրդարանի մի խումբ պատկանավորների՝ Ադրբեջանի տարածք այցի մասին: Այդ գործողություններին ի պատասխան ադրբեջանական կողմը նախարարենրի հանդիպումը նպատակահարմար չի համարել»,- ասվում է երկրի ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր