00:00:00

Փայլանը հարցեր է ուղղել թուրք նախարարին Էրզրումի պատմական հայկական Սուրբ Մինաս եկեղեցու մասին

02:54, 04 դեկտեմբեր 2021 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցապնդում է արել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Նուրի Էրսոյին Թուրքիայի Էրզրում  (Կարին) նահանգի Գեզ գյուղի հայկական Սուրբ Մինաս եկեղեցու պահպանության վերաբերյալ: Հայ պատգամավորը, հիշեցնելով, որ եկեղեցին մի քանի անգամ ենթարկվել է հարձակման, մի քանի հարց է ուղղել թուրք նախարարին: Մասնավորապես Փայլանը հետաքրքրվել է, թե ինչու պետությունը չի ձեռնարկում համապատասխան միջոցներ, եկեղեցու պահպանման առումով: Փայլանը հիշեցրել է, որ եկեղեցու շրջակայքում ապօրինի շինարարություն է իրականացվել, որի հետևանքով եկեղեցին շրջափակման մեջ է հայտնվել: Փայլանը իր դժգոհությունն է հայտնել, որ իշխանությունները որևէ կերպ չեն միջամտել այդ ամենին և հետևյալ հարցապնդումն արել: Կարդացեք նաև Փայլանը Էրդողանին նացիստների առաջնորդ Ադոլֆ Հիտլերին է նմանեցրել Պոլսահայ պատգամավորը բարձրաձայնել է Թուրքիայում առկա խտրականության մասին Կարո Փայլան. Այժմ Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի «Արդյոք հայտնաբերվել են այն գանձագողերը, որոնք հարձակվել էին Սուրբ Մինաս եկեղեցու վրա, արդյո՞ք նրանց դեմ դատական գործ է բացվել, թե ոչ»,-ասել է Փայլանը: Հիշեցնենք, որ 1790թ. կառուցված, այժմ կիսավեր վիճակում գտնվող եկեղեցին 2010-ին գրանցվել է որպես պատմական հուշարձան, ինչը ենթադրում է, որ շինությունը պետք է պահպանվեր պետության կողմից: Ermenihaber.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր