00:00:00

«Ելք» դաշինքի դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար. Արամ Սարգսյան

18:22, 02 մարտ 2018

«Արմեն Սարգսյանն անհատ է, ով անցած ուղի ունի, բացի պատասխաններից կարևոր եմ համարում մարդու պահվածքը , իսկ ինքն իրեն պահում էր պաշտոնատար մարդու կեցվածքով»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը: Շարունակելով նա նկատեց. «Բայց ամբողջ տպավորությունը շատ տխուր էր, որովհետև հիշեցնում էր սովետական ժամանակներ: Արևմտյան արժեքներ կրող Արմեն Սարգսյանի համար «նազարբաևյան» ընտրությունը բացարձակ ձեռնտու չէ: Իմ կարծիքով՝ «Ելք» դաշինքի դեմ քվեարկությունները շատ ավելի ձեռնտու պետք է լինեն Արմեն Սարգսյանի համար, քան էս կոմունիստական ոճի 100%-անոց կողմերը»: Պատգամավորը շեշտեց, որ Արմեն Սարգսյանը պետք է ներկայացնի`իր քաղաքացիության լեգիտիմությունն ապացուցող 2011 թվականի դեկտեմբերի 2-ի փաստաթուղթը: Ի դեպ, Արամ Սարգսյանը հայտարարեց՝ ՀՀԿ-ն Արմեն Սարգսյանին պախարակում է: «Արմեն Սարգսյանի ելույթը երեկ լսելով՝ մինչև 1992-93 թվականները, ես դրանից հետո զգացի, որ այդ մարդը մեր իրականությունը չգիտի: Կարող էր և չզգալ, որ Հայաստանում դա կարող է հստակ խնդիր լինել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր