00:00:00

Գ. Սահակյանը տվեց հաջորդ վարչապետի անունը

18:14, 02 մարտ 2018

Շատ մարդիկ կան, բայց ՀՀԿ-ն կգտնի, որ Սերժ Սարգսյանը կշարունակի իր ճանապարհը: Այս մասին, այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամոր Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանից բացի չկա այլ արժանավոր թեկնածու։ Լրագրողներից մեկի հարցին, եթե Սերժ Սարգսյանն ասի, որ տարիներ առաջ իր արած հայտարարությունն այն մասին, թե ինքը չի հավակնում վարչապետի պաշտոնին, ուժի մեջ է, ինչ կանի այդ դեպքում Հանրապետականը, Սահակյանը նշեց. «Ես այդ մասին չեմ ուզում մտածել, որովհետև մտածում եմ՝ կկարողանամ արգումենտներն այնպես ներկայացնել, և Սերժ Սարսգյանը և Հանարպետականները կհավատան»։ Ըստ նրա՝  այս պահին քննարկումներ դեռևս չկան, բայց իր կարծիքով վարչապետի պաշտոնին արժանի է Սերժ Սարգսյանը։ «Սերժ Սարգսյանը պետք է առաջիկայում շարունակի իր աշխատանքը, որպեսզի մեր ժողովուրդը հնարավորություն ունենա ավելի ամուր երկիր ունենա», - նշեց նա։ Գալուստ Սահակյանը նկատեց՝ ինքը համաձայն չէ այն պնդումներ հետ, թե ժողովուրդը դժգոհ է ստեղծված իրավիճակից։ «Յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է նրան, ինչը ձեռք է բերել, երբեք չմտածեք, որ իշխանությունները նրա համար են, որ ժողովրդի համար ամենահստակ ճանապարհը բացեն, ինքը՝ ժողովուրդն է իր հստակ ճանապարհը բացում, իսկ իշխանություններն այնպես պիտի աշխատեն, որ կարողանան ժողովրդի հետ այդ ճանապարհը բացեն», - նշեց նա։ Հարցին՝ ինչի՞ց պետք է ժողովուրդը գոհ լինի, Սակահյանն ասաց. «Ժողովուրդը կարող է գոհ լինել եթե անկախ է։ Եթե ժողովուրդը չի կարողանում անկախությունը գնահատել, դա այլ խնդիր է»։ Դիտարկմանը, թե անկախ ժողովուրդը աղքատ է, Սահակյանն արձագանքեց. «Պիտի կարողանաք շատ կարդալ, որ հասկանաք՝ անկախությունը այլ բան է, աղքատությունը այլ բան է, հարստությունը այլ բան է։ Հայ ժողովորդը, եթե անկախության ճանապարհով չի գնում նա ընդհանրապես մարդկության հիմանկան ճանապարհներից դուրս մնացող ժողովուրդ է»։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր