00:00:00

Թուրքիայի մեջլիսը մերժել է ընդունել Ցեղասպանությունը ճանաչելու մասին Կարո Փայլանի օրինագիծը

21:01, 11 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի խորհրդարանի նախագահի ստորագրությամբ նամակ է ուղարկվել հայ պատգամավոր Կարո Փայլանին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի հետ կապված։ Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»-ը, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմաիլ Քահրամանի նամակի մեջ նշվել է, որ Կարո Փայլանի օրինագիծը հետ է ուղարկվում շտկումների ու կարգավորումների համար, քանի որ այն հակասում է 67-րդ կետին, ըստ որի այն հակասում է թուրք ժողովրդի պատմությանն ու ազգային գիտակցությանը։ Նշենք, որ Կարո Փայլանը այս տարվա ապրիլի 20-ին Թուրքիայի խորհրդարան օրինագիծր էր ներկայացրել, որով առաջարկում էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քաղաքացիություն տալ զոհերի ժառանգներին ու ցեղասպանության կազմակերպման մեջ մեղադրվող անձանց անուններով փողոցները վերանվանել այլ անուններով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր