00:00:00

Դատապարտյալը խցում փորձել էր սավանով կախվել

17:38, 02 մարտ 2018 Իրավական

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 30-ամյա դատապարտյալի կողմից ինքնասպանության փորձ կատարելու դեպքով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Դատապարտյալը հունվարի վերջերին օրերին խցում ինքնասպանության փորձ էր կատարել՝ սավանով խցի պատուհանի ճաղավանդակից փորձել էր կախվել, ինչը սակայն կանխվել էր քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից: Մեզ հայտնի է դարձել, որ տղամարդը նախկինում մի քանի անգամ դատապարտված է եղել, իսկ վերջին անգամ դատապարտվել է 2013թ դեկտեմբերի 24-ին՝ մեղավոր ճանաչվելով ՀՀ քրեական օրենսգրքի 34-176-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման մեջ: Նրա նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել 4 տարի 2 ամիս ժամկետով ազատազրկում, քանի որ գումարվել է նաև նախկինում նշանակված պատժի չկրած մասը: Իսկ արարքը որի համար նա դատապարտվել է, եղել է այն, մուտք է գործել Արարատի մարզի Այնթապ գյուղի տներից մեկը, և ննջասենյակի մահճակալի վերմակի տակից վերցնել է 6000 դրամ գումար, իսկ զարդատուփից` ընդհանուր 7700 դրամ արժողության 4 զույգ ականջօղեր, 1 մատանի, 5 հատ սրտաձև և 2 հատ ռուսերեն «Ա» տառի տեսքով ոչ թանկարժեք մետաղյա զարդեր: Սակայն նրան չի հաջողվել աննկատ փախչել այդ տանից, քանի որ տան դիմաց նրան նկատել է հարևանուհին, ապա տանտերը փախուստի ժամանակ նրան բռնել է: Մինչ դատապարտվել՝ տղամարդն առողջական խնդիր է ունեցել՝ մտավոր հետամնացություն, վարքային խանգարումներ, ինչպես նաև 3-րդ խմբի հաշմանդամ է:

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր