00:00:00

Հայաստանի կառավարությունն ու հայ ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են. ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելություն

21:31, 10 մայիս 2018 Աշխարհ

Հայաստանի կառավարությունն ու հայ ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են։ Այս մասին ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին հայտարարել է ԵԱՀԿ–ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Միշել Սայդերսը։ «ԱՄՆ–ն շնորհավորում է Հայաստանին մայիսի 8-ին նոր վարչապետի ընտրության առիթով։ Հայ ժողովուրդն ու նրա ընտրած ներկայացուցիչները ճգնաժամը լուծեցին խաղաղ եւ սահմանադրությանը, օրենքի գերակայությանը եւ ԵԱՀԿ–ում ՀՀ պարտավորություններին համապատասխան։ Մենք նախկինի պես կոչ ենք անում նոր կառավարության խաղաղ ձեւավորմանը օրենքի գերակայությանը համապատասխան եւ բոլոր հայերի շահերի արտացոլմամբ»,–հայտարարել է նա։ Ամերիկյան դիվանագետը շեշտել է, որ ԱՄՆ–ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի նոր կառավարության եւ հայ ժողովրդի հետ համագործակցությանը երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում՝ ներառյալ առեւտուրը, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության աջակցության ուղղությամբ ջանքերը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային անվտանգության ապահովումը: «Միացյալ Նահանգները շարունակում է վճռականորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը բանակցությունների միջոցով: ԱՄՆ քաղաքականությունը անփոփոխ է՝ միակ լուծումը միջազգային իրավունքի վրա հիմնված կարգավորումն է բանակցությունների միջոցով, որոնք ներառում են ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության պահպանում եւ ինքնորոշում։ Լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք ակտիվորեն կմասնակցենք խաղաղ կարգավորման որոնմանը»,–հայտարարել է նա։ ԵԱՀԿ–ում ԱՄՆ առաքելության ներկայացուցիչը նաեւ կոչ է արել Հայաստանին շարունակել համագործակցությունը կազմակերպության հետ, հավելելով, որ Հայաստանի նախաձեռնությունը տեղեկացնել Մշտական խորհրդին ներքաղաքական իրավիճակի մասին դրական քայլ է։ «Հայաստանի համագործակցության ծրագիրը կարեւոր մեխանիզմ է ԵԱՀԿ աջակցության համար։ Մենք կոչ ենք անում ՀՀ նոր կառավարությանը օգտագործել այդ օգնությունը եւ դիտարկել մյուս ոլորտները, որտեղ ԵԱՀԿ–ն կարող է օգտակար լինել»,–նշված է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր