00:00:00

Թուրքիայում օդուժի 91 զինառայող է ձերբակալվել

00:15, 11 մայիս 2018 Աշխարհ

Թուրքիայի Իզմիր քաղաքի հանրապետական դատախազության որոշման համաձայն՝ այսօր լայնածավալ ոստիկանական գործողություն է սկսվել Թուրքիայի օդուժի տասնյակ զինվորականների դեմ․ վերջինները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչներին աջակցելու համար։ Այս մասին հաղորդում է Sabah պարբերականը։ Գործողության ընթացքում ձերբակալվել է 91 զինվորական, որոնցից 80-ը՝ ենթասպա, 1-ը՝ գնդապետ, 4-ը՝ լեյտենանտ, 5-ը՝ կապիտան, 1-ը՝ մայոր։ Հայտնի է, որ ոստիկանական ուժերը շարունակում են միաժամանակյա լայնամասշտաբ գործողությունները երկրի 15 նահանգում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր