Ermenistan halkı demokrasi mücadelesini kazandı! Kutluyorum. Sıra bizde! https://twitter.com/sendika_org/status/993853912154279936 …
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն «Twitter»-ում գրառում է կատարել Հայաստանի վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելու կապակցությամբ։
Փայլանը մասնավորապես գրել է.
«Հայաստանի ժողովրդի դեմոկրատական պայքարը հաղթեց։
Շնորհավորում եմ։
Հերթը մերն է»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ նմանատիպ գրառում էր կատարել Թուրքիայի ընդդիմադիր քեմալական «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) հայ պատգամավոր Սելինա Դողանը։