00:00:00

Մարությանի ընկերը չարաշահումներ է արել․ նոր մանրամասներ

17:33, 02 նոյեմբեր 2021 Իրավական

Հայաստանի իրավապահները «Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկում բացահայտվել են բազմաթիվ ֆինանսական և նյութական չարաշահումներ։ Այս մասին երեկ մամուլում մի շարք հրապարակումներ եղան, որից հետո քաղաապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում արեց․ «Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ 14.09.2021թ. տված հանձնարարականի հիման վրա քաղաքապետարանի աշխատակազմի Վերահսկողության վարչությունը ուսումնասիրություն է իրականացրել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում։ Ուսումնասիրության նյութերը 29.10.2021թ. փոխանցվել են իրավապահ մարմիններին՝ բոլոր հանգամանքները պարզելու եւ համապատասխան ընթացք տալու համար»։ Իրավական կառույցներից դեռ պաշտոնապես որեւէ հայտարարություն չեն արել, բայց առանձին լրատվամիջոցներ գրեցին, որ հիմնարկի տնօրենը, որը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ ընկերն է, աշխատանքի է ընդունել բազմաթիվ աշխատողների, ովքեր իրականում չեն հաճախել աշխատանքի, բայց ստացել են միլիոնավոր դրամների պարգևավճարներ, որոնք փոխանցել են հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանին։ Irakanum.am-ին այլ մանրամասներ ևս հայտնի են դարձել։ Մասնավորապես մեր ունեցած տեղեկություններով հիմնարկի բաժնի պետերից մեկը արձակուրդում է եղել, բայց փաստը Գրիգորյանին չի խանգարել, որ արձակուրդում գտնվող պաշտոնյայի փոխարեն այլ անձի աշխատանքի ընդունի։ Դա եղել է սեպտեմբերի սկզբից, մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը։ Արձակուրդն ավարտվելուց հետո հոկտեմբերին տվյալ բաժնի պետն աշխատանքի է գնացել, ավելի ուշ վարակվել կորոնավիրուսով։ Այս անգամ արդեն Արմեն Գրիգորյանը աշխատանքից վերջնականապես ազատում է բաժնի պետին, որի իրավունքը չի ունեցել։ Մենք տեղեկացանք, որ Արմեն Գրիգորյանը «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բոլոր վարորդներին ստիպել է օգտվել մեկ կոնկրետ բենզալցակայանից։ Մեզ ասացին, որ հիմնարկի 100-ից ավելի մեքենաներ բենզին են լիցքավորել Իսակովի պողոտայում գործող բենզալցակայաններից մեկից։ Ըստ տեղեկությունների Գրիգորյանը նախապես պայմանավորվածություն է ունեցել տվյալ բենզալցակայանի սեփականատիրոջ հետ։ Գրիգորյանը նաև ստիպել է մեքենայի վարորդներին ցանկացած անսարքություն սեփական միջոցներով վերանորոգել։ Իսկ ամենասարսափելի բացահայտումն ըստ մեր աղբյուրի այն է, որ պատերազմի օրերին մեքենաների անվադողերը առաջնագիծ ուղարկելու անվան ներքո հիշյալ հիմնարկի տնօրենն այն պարզապես վաճառել է։ Այս և այլ հանգամանքներ հայտնի են նաև իրավապահներին։ Irakanum.am-ի տեղեկություններով առաջիկայում այս մասին նաև պաշտոնական հաղորդագրություն կլինի։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր