00:00:00

Բավական է «պաճենես» ձեր հորջորջմամբ «նախկինների» ազգանպաստ ծրագրերը և դրանք ներկայացնես իբրև քոնը և նոր գաղափար. Մարդոյանը՝ Սինանյանին

19:16, 30 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Վերջերս լսեցի ՀՀ Սփյուռքի այսպես կոչված հանձնակատարի հարցազրույցը, որում նա ճամարտակում էր, թե պատրատվում է նոր թափ հաղորդել Հայաստան֊֊֊ Սփյուռք հարաբերությյունների զարգացման։ Այդ կապակցությամբ առաջիկայում իբր նոր օրինագիծ է ներկայացնելու ՀՀ ԱԺ-ի հաստատմանը,որով հայկական սփյուռքի համայնքներում հենց համայնքների անդամներից պետք է նշանակվեն ներկայացուցիչներ ,որոնք պետք է լինեն ճանաչված և մեծ հեղինալկություն ունեցող մարդիկ և վայելեն են տվյալ համայնքի սերն ու հարգանքը` Հայաստան –Սփյուռք կապերը է՛լ ավելի ամրապնդելու համար: Այս Գլենդյելյան մոլորյալ երիտասարդին պարզապես պետք է հիշեցնել մի քանի կարևոր փաստեր:Այն ժամանակ, երբ նա, Գլենդեյլում նստած, մտածում էր, թե ինչպես պետք է կազմալուծել և քարուքանդ անել ՀՀ պետականության հիմքերը, ծրագրեր էր մշակում, թե ինչպես կարելի է պառակտել հայկական սփյուռքը և Արցախից հնարավորինս շուտ ձերբազատվել, քանի որ Արցախը նրա և նրա դավաճանական թիմի համար մեծ գլխացավանք էր (իրենք այդ մասին բազմիցս են հայտարարել) ՀՀ Սփյուռքի նախարարությունը թէ՛ ներկայացուցիրների և թե՛ խորհրդականների ինստիտուտի հիմքերն արդեն դրել էր։ Իսկ հիմա փաստերով: Ա Նախ՝ սփյուռքի ներկայացուցիչների ինստիտուտը ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից տակավին հիմնադրված է եղել 2011-2012 թվականներից։ Սկզբում այդ ներկայացուչները եղել են դիվանագետներ, որոնք ուղղակիորեն նշանակվում էին այն ժամանակվա ՀՀ Սփյուռքի նախարարի առաջարկությամբ եւ Արտաքին Գործերի նախարարի համաձայնությամբ և հրամանով։ Նրանք միայն զբաղվում էին համայնքների հետ տարվող աշխատանքներով և ՀՀ Սփյուռքի նախարարության հետ կապն ապահովելով։ Սկզբում այդ կառույցները սկսել են գործել հետևյալ երկրների ՀՀ դեսպանություններում՝ Լիբանան,Ռուսաստանի Դաշնություն ,Ֆրանսիա, ինչպես նաև` ԱՄՆ` Կալիֆորնիա Նահանգ։ Սկզբում Հայաստան –Սփյուռք կապերը ապահովվել են կադրային (արհեստավարժ) դիվանագետների մակարդակով,իսկ, այնուհետև, ժամանակի ՀՀ Սփյուռքի նախարարի հրամանով սփյուռքում գործող խոշոր հայկական համայնքներում (Կանադա ,ԱՄՆ, Նիդեռլանդներ ,Լեհաստան ,Ավստրալիա,Լիբանան,Սիրիա,Արաբական Միացյալ Էմիրություններ եւ ՌԴ) հիմք է դրվում ՀՀ Սփյուռքի նախարարի` հասարակական հիմունքներով խորհրդականների նշանակման ինստիտուտին։ Այդ կառույցները շատ սերտորեն համագործակցում էին տեղերի ՀՀ դեսպանությունեերի հետ, կարողանում էին կյանքի կոչել տարբեր տեսակի մշակութային եւ բիզնես ծրագրեր` յուրաքանչյուրը իր կարողության չափով: Մի բան կասեմ այս դրածո հանձնակատար կոչվածին. բավական է պաճենես ձեր հորջորջմամբ «նախկինների» ազգանպաստ ծրագրերը և դրանք ներկայացնես իբրև քոնը և նոր գաղափար. Դրանք արդեն կային և աշխատում գերմանական ճշգրտությամբ և բարձր օգտակար գործողության գործակցով։ Բ Նա խոսում էր այն մասին, թե իր առաջարկած և կապիտուլյանտ-դավաճանի ստորագրությամբ նշանակած ներկայացուցիչները պետք է զբաղվեն բացառապես համայնքային հարցերով ,որպեսզի չծանրաբեռնեն մեր դիվանագետներին իրենց բուն գործառույթները իրականացնելու գործընթացում. Այսպիսի հարց. իսկ դու նկատի ունցե՞լ ես որ ցանկացած ներկայացուցիչ,եթե նույնիսկ հասարակական հիմունքներով աշխատող է, բախվելու է մի իրավիճակի, որը առանց դեսպանության հետ համատեղ եւ կորդինացված աշխատանքի պարզապես լուծում չի գտնելու և տեղի հայկական համայնքներում ունենալու է բարդություններ և խնդիրներ։ Իսկ որ այդպիսիք լինելու են, կասկած չկա. Վկան`ԱՄՆ ում ՀՀ դեսպանՄակունցն է. հայ համայնքի ոչ մի ներկայացուցիչ չի ցանկանում հետը հանդիպել, քանի որ վերջինիս նշանակումն այդ պատասխանատու պաշտոնին ուղղակի անպատվություն էր հանձնակատարի քաղաքական թիմի կողմից բոլոր կադրային և աշխատանքային փորձ ունեցող դիվանագետների նկատմամբ: Գ Իշխանության եկած այս խումբը քանդեց վերջին 30 տարիների ընթացքում կայացած այն փխրուն դիվանագիտությունը, որը Հայաստանը լավ թե վատ վարում էր Արցախի հարցով, ծնկաչոք էր պահում Ադրբեջանին միջազգային հարթակներում և թուրքին նայում էին որպես ագրեսորի,իսկ այսօր ունենք այն, ինչ ունենք: Շատ հետաքրքրական է լինելու թե առաջիկայում ովքեր են արժանապատիվ սփյուռքում նշանակվելու կապիտուլյանտի ստորագրությամբ հայկական համայքններում ՀՀ Սփյուռքի հանձնակատարի ներկայացուցիչ: Հ.Գ. Ի գիտություն գլենդելյան մանկան՝ հավելեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունը ուներ վարչություններ, որոնք զբաղվում էին հայկական սփյուռքի ամերիկյան, մերձավորարևելյան, ռուսաստանյան և այլ շրջանների համայնքների հետ կապերի ամրապնդմամբ: Այժմ դրանցից նույնիսկ ավերակներ չեն մնացել: Խորեն Մարդոյան Կանադա,Տորոնտո Համայնքային հասարակական գործիչ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր