00:00:00

Դիմակներ կրելու կարգը կխստացվի. Բաց տարածքներում ևս հնարավոր է դիմակ կրելու պահանջ լինի

16:09, 28 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Կորոնավիրուսով վարակված 30 433 քաղաքացիների շրջանում 1702-ը պատվաստված քաղաքացիներն են։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հոսպիտալացված 3100 քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվն ընդամենը 96-ն է։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողների մեջ ունենք ընդամենը 5 հոգի, որոնք պատվաստված են։ Այս պահին վերակենդանացման բաժանմունքում է գտնվում 1500 քաղաքացի»,-նշեց Անահիտ Ավանեսյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ կան երկրներ, որոնք առնվազն հատվածական ստիպված են լինում վերադառնալ արգելափակման տրամաբանության։ Վարչապետը ներկայացրեց իրավիճակի կառավարման իրենց ռազմավարության տրամաբանությունը։ «Կարծում ենք՝ մենք չպետք է արգելափակման գնանք, այլ պետք է երկու ուղղությամբ աշխատենք։ Առաջինը դիմակների կրման կանոնների խստացումն է։ Չի բացառվում, որ նոր որոշումներ կայացնենք։ Ընդ որում չի բացառվում, որ առաջիկայում գնանք համընդհանուր, այդ թվում բաց տարածքներում դիմակներ կրելու անհրաժեշտությանը։ Երբ համընդհանուր դիմակ կրելու պարտադրանք կա, ավելի հեշտ է վերահսկել։ Չեմ բացառում, որ որոշում կայացնենք։ Առավել կարևոր ուղղությունը պատվաստումն է»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վերջինս նշեց, որ ՀՀ բոլոր քաղաքացիներին պատվաստելու համար անհրաժեշտ պատվաստանյութեր առկա են։ Անդրադառնալով տարածված հարցերին, թե որքանով է պատվաստանյութն արդյունավետ, վարչապետը կիսվեց իր անձնական փորձառությամբ. «Մեր ընտանիքում մեր երկու երեխաներից բացի մյուսներս պատվաստված ենք։ Վերջերս այնպես եղավ, որ մեր 14-ամյա դուստրը կորոնավիրուսով վարակվեց և դրա մասին բավականին ուշ իմացանք։ Բնական է՝ ընտանիքում շփվում ենք, և մեր ընտանիքի պատվաստված անդամներից ոչ մեկը չվարակվեց կորոնավիրուսով, չնայած գիտեինք՝ կարող ենք վարակվել։ Մեր օրինակով տեսանք պատվաստանյութի արդյունավետությունը, հետևաբար մեր ռազմավարությունն այս իրավիճակում դա է»,-ասաց վարչապետը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր