00:00:00

Հայաստանը ցնցումներից դուրս եկավ նոր հույսերով. Ադամ Շիֆ

14:12, 10 մայիս 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի առավել ազդեցիկ անդամներից մեկը, կոնգրեսական Ադամ Շիֆը, շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում մասնավորապես նշված է. «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի Հանրապետության նոր վարչապետին: Զանգվածային բողոքների եւ քաղաքական ցնցումների շրջանից Հայաստանը դուրս եկավ ձեռքբերելով նոր կառավարություն, ապագայի նկատմամբ նոր հույսերով: Ու թեեւ Հայաստանի առջեւ դեռ բազմաթիվ վտանգներ ու մարտահրավերներ կան, այս խաղաղ հանգուցալուծումը Հայաստանի ժողովրդին հնարավորություն է տալիս լիարժեք գործի դնել իր տաղանդն ու հույսի նոր ճանապարհ բռնել: Ես իմ կողմից շարունակելու եմ անել հնարավոր ամեն ինչ Կոնգրեսում, որպեսզի օգնեմ Հայաստանին հաջողության հասնել այս կարեւոր բարեփոխումների ճանապարհին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր