00:00:00

Հուշարձանի տարածքում արձանագրվել է գանձագողության և վնասման դեպք (ֆոտո)

14:49, 26 հոկտեմբեր 2021 Հասարակություն

ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ: «Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է: Այժմ ՊՈԱԿ-ում մշակվում է գործողությունների համալիր ծրագիր՝ տարածքի պահպանությունը սեփական միջոցներով ուժեղացնելու ուղղությամբ»,- նշում են ՊՈԱԿ-ից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր