00:00:00

Թրամփն իրեն արժանի չի համարում Խաղաղության Նոբելյան մրցանակին

02:59, 10 մայիս 2018 Աշխարհ

ԱՄն նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն արժանի չի գտնում խաղաղության Նոբելյան մրցանակի համար, սակայն հույս ունի հաղթանակի հասնել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման հարցում։ «Բոլորն այդպես են կարծում, բայց ես այդպես չէի ասի։ Գիտե՞ք՝ ես ինչ եմ ուզում անել։ Ես ուզում եմ դա ավարտին հասցնել (Կորեական թերակղզու ապամիջուկայնացումը)։ Մրցանակը, որը ես ուզում եմ, դա հաղթանակ է ամբողջ աշխարհի համար, նույնիսկ ոչ մեզ համար, այլ ամբողջ աշխարհի համար։ Դա միակ մրցանակն է, որ ես ուզում եմ»,– ասել է նա չորեքշաբթի օրը լրագրողներին՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ինքն իրեն արժանի է համարում խաղաղության մրցանակի համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր