00:00:00

ԱՄՆ դեսպանը Գերմանիային Իրանի հետ համագործակցությունն «անհապաղ դադարեցնելու» կոչ է արել

23:00, 09 մայիս 2018 Աշխարհ

Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ նախագահի խոստումից հետո Բեռլինում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Գրենելը Գերմանիային կոչ է արել «անհապաղ» դադարեցնել Իրանի հետ համագործակցությունը, փոխանցում է DW-ն: Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ սահմանված պատժամիջոցները կվերաբերեն Իրանի հետ կնքվող բոլոր նոր պայմանագրերին: Ըստ որում՝ ԱՄՆ ֆինանսների նախարարության տեղեկություններով արդեն կնքված պայմանագրերի դեպքում պատժամիջոցներն ուժի մեջ կմտնեն անցումային շրջանից հետո, որը կկազմի 90-ից մինչեւ 180 օր: Այսպիսով, Իրանում նեկայություն ունեցող ընկերությունները մի քանի ամիս ժամանակ կունենան այս երկրում իրենց գործունեությունը դադարեցնելու համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր