00:00:00

Մեքենա կայանելու հարցի շուրջ ծագած վեճն ավարտվեց սպանությամբ. ոստիկանների բացահայտումը

18:39, 12 հոկտեմբեր 2021 Իրավական

Հոկտեմբերի 12-ին, ժամը 01.43-ին, ոստիկանություն զանգահարած անձը հայտնեց, որ Հաղթանակ թաղամասի Ամառանոցային 1-ին տարածքում դանակահարություն է։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Շտապ դեպքի վայր մեկնեց ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը, մեկնեցին նաև ոստիկանության Երևան քաղաքի վարչության ու Մալաթիայի բաժնի պետերը, դատախազության և քննչական բաժնի ղեկավարներ: Պարզվեց, որ ահազանգից րոպեներ առաջ, վիճաբանության ու ծեծկռտուքի ժամանակ, 46-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել իր հասակակցի կրծքավանդակին: Ժամը 01.55-ին, արդեն մահացած, նա տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն: Ըստ նախնական տվյալների` սա առաջին դեպքը չէ, որ մեքենայի կայանման հարցի շուրջ հարևանների միջև ծագում է վեճ: Իսկ այս անգամ վեճին միջամտել էր հարևաններից մեկին հյուր եկած բարեկամը, որն էլ հենց դառնում է միջադեպի զոհ: Բացատրական աշխատանքի արդյունքում դեպքից ժամեր անց դանակահարողը եկել է ոստիկանության բաժին, ներկայացվել քննչական բաժին ու ձերբակալվել։ Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր