Հոկտեմբերի 8-ին, ժամը 04.00-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները Թամանցիների փողոցից ոստիկանության պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել «Նիսան» մակնիշի ավտոմեքենա, որի 27-ամյա վարորդն այն վարում էր ոչ սթափ վիճակում։
ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնույմ են, որ նա ավտոմեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել ատրճանակ:
Տղամարդը բերման է ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և տվել բացատրություն: Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է քննություն։