00:00:00

«Վստահ եմ՝ բարեկամությունը կշարունակվի». Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

16:37, 09 մայիս 2018 Աշխարհ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու կապակցությամբ, հաղորդում էՂազախստանի նախագահի մամուլի ծառայությունը: Նազարբաեւի շնորհավորական հեռագրում նա վստահություն է հայտնել, որ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանը կշարունակի բնակչության կայուն զարգացման եւ սոցիալական բարեկեցության բարձրացմանն ուղղված քաղաքականությունը: «Վստահ եմ, որ բարեկամության եւ փոխըմբռնման հարաբերությունները, որոնք ձեւավորվել են մեր երկու երկրների միջեւ, հետայսու եւս հուսալի հիմք կլինեն Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ փոխգործակցության ընդլայնման համար՝ ավանդական գործընկերության ոգով եւ ի շահ մեր ժողովուրդների»,-ասված է հեռագրում: Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր