00:00:00

Խարդախություն. Ղազախստանի քաղաքացուն 6 մեքենա էր վաճառել, վերցրել 72,2 հազար դոլար բայց մեքենաները չէր տվել

16:46, 08 հոկտեմբեր 2021 Իրավական

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ մի տղամարդ Ղազախստանի Հանրապետության մի քաղաքացու վաճառել է 6 մեքենա՝ դրանք հետագայում Ղազախստան տեղափոխելու պայմանով և ստացել է 72.200 դոլար։ Տղամարդը չէր կատարել պայմանավորվածությունը և խաբեությամբ հափշտակել էր գումարրը: Ոստիկանությունից  հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է տղամարդու ինքնությունը։ 26-ամյա երիտասարդը ավտոմեքենաները գրանցել էր ազգականի անվամբ, մեքենաների մի մասը արդեն վաճառել էր, իսկ մնացածը տեղափոխել և թաքցնում էր Նուբարաշենում գտնվող ավտոկայանատեղիում: Տուժողից ընդունվել է հաղորդում։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Էրեբունու քրեական հետախույզների և համայնքային ոստիկանների ձեռնարկած համատեղ միջոցառումների շնորհիվ, հոկտեմբերի 7-ին, ժամը 16.30-ին, 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է Սասունցի Դավթի փողոցում և բերման ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին։ Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ բաժին է ներկայացել նաև նրա ազգականը: Նրանք ներկայացվել են նախաքննական մարմնին ու ձերբակալվել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հափշտակված գումարը հայտնաբերելու ուղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր