00:00:00

Սահմանադրական բարեփոխումը ՀՀ-ում սկսում է կյանքի կոչվել. Յագլանդը շնորհավորել է Փաշինյանին

16:27, 09 մայիս 2018 Աշխարհ

Եվրոպայի Խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը շնորհավոական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: «Հայաստանի խորհրդարանի կողմից մայիսի 8-ին կայացված որոշումը ցույց է տալիս, որ սահմանադրական բարեփոխումը, որն իրականացվում է մեր կազմակերպության օգնությամբ, սկսում է կյանքի կոչվել: Այս գործընթացը պետք է շարունակվի՝ համաձայն հայ ժողովրդի ցանկությունների: Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցուցաբերել հետագա աջակցություն Հայաստանի իշխանություններին այս շատ կարևոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության վրա»,- ասվում է ԵԽ Գխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հայտարարության մեջ: Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր