00:00:00

Սերտ համագործակցելու ենք Հայաստանի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

16:06, 09 մայիս 2018 Աշխարհ

Միացյալ Նահանգներն ակնկալում է սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության եւ ժողովրդի հետ: Այս մասին ասված է ԱՄՆ-ի Պետքարտուղարության այսօրվա հայտարարության մեջ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Միացյալ Նահանգները շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին որպես Հայաստանի նոր վարչապետ: Ակնկալում ենք սերտ համագործակցել Հայաստանի նոր կառավարության ու ժողովրդի հետ մեր երկրների միջեւ փոխադարձ շահավետ բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ առեւտրի, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության աջակցության եւ տարածաշրջանային ու գլոբալ կայունության ապահովման ուղղությամբ»,-նշված է հայտարարությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր