00:00:00

Պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ զինանոցում միջուկային զենքի քանակը

01:49, 07 հոկտեմբեր 2021 Հասարակություն

Պետքարտուղարությունը հրապարակել է ԱՄՆ զինանոցում առկա միջուկային զենքի քանակը՝ հայտարարելով, որ դա կնպաստի նման զենքի տարածումը վերահսկելու գլոբալ ջանքերին: Գերատեսչության տվյալներով՝ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ ամերիկյան զենքերի քանակը կազմել է 3750 միավոր: Ավելի պակաս, քանի մեկ տարի առաջվա 3.805 միավորից եւ 2018 թվականի 3.785 միավորից: Դեռեւս 2003 թվականին ԱՄՆ-ի միջուկային մարտագլխիկների ընդհանուր թիվը կազմում էր 10.000-ից մի փոքր ավելի: Դրանց թիվը գագաթնակետին էր հասել 1967 թվականին՝ 31.255 միավոր: Վերջին անգամ ԱՄՆ կառավարությունը հրապարակել է իր պաշարների մասին տվյալները 2018 թվականի մարտին, երբ հայտարարել է, որ դրանց ընդհանուր թիվը կազմում է 3.822՝ 2017 թվականի սեպտեմբեր ամսվա դրությամբ: Սա Թրամփի վարչակազմի սկզբում էր, որը այնուհետեւ գաղտնի է պահել թարմացված թվերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր