00:00:00

Մեկ օրում բացահայտվել է 61 հանցագործություն. հայտնաբերվել է 5 հետախուզվող. Կամավոր ներկայացել է 9-ը

18:50, 05 հոկտեմբեր 2021 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 4-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 61 դեպք, որից՝ 1-ը նախկինում կատարված։ Ոստիկանությունից հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 20, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, խարդախության, թմրամիջոցի հայտնաբերման և ծանր վիրավորանքի՝ 4-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, յուրացման կամ վատնման, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և ընտանեկան բռնության՝ 2-ական, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, խուլիգանության, ապօրինի ծառահատման, քվեարկության գաղտնիությունը խախտելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 9 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 24 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր