00:00:00

Պարեկային ոստիկանները ավտոմեքենայից թմրանյութ են հայտնաբերել

17:53, 05 հոկտեմբեր 2021 Իրավական

Հոկտեմբերի 5-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Բագրատունյաց պողոտայից ոստիկանության Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 33-ամյա տղամարդու՝ իր վարած «Օպել» ավտոմեքենայով հանդերձ։ Ոստիկանությունից  հայտնում են, որ մեքենայի սրահից տղամարդը ոստիկաններին է ներկայացրել մարիխուանայի նմանվող դեղնականանչավուն զանգված և հայտնել, որ այն թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է: Ավտոմեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր