00:00:00

Աղվան Հովսեփյանն ազատ կարձակվի՞․ որոշումը հայտնի կլինի հոկտեմբերի 4-ին

10:15, 02 հոկտեմբեր 2021 Իրավական

Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Սևակ Համբարձումյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին կալանավորելու, ինչպես նաև՝ նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի հոկտեմբերի 4-ին՝ ժամը 11.30-ին։ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է սեպտեմբերի 7-ին։ Նախաքննական մարմինը շուրջ 1.5 տարի քննվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրել Հովսեփյանին և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը դատավոր Մնացական Մարտիրոսյանի կողմից բավարարվել է։ Պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել՝ վիճարկելով Աղվան Հովսեփյանին կալանավորելու և նրա ձերբակալությունն իրավաչափ ճանաչելու մասին դատարանի որոշումը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր