00:00:00

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավո»-ն ևս կալանավորվեց

00:23, 01 հոկտեմբեր 2021 Իրավական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում՝ դատավոր Գագիկ Պողոսյանը քիչ առաջ որոշում կայացրեց բավարարել Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը։ Զենք մատակարարող ընկերության տնօրեն Դավիթ Գալստյանը, որը հայտնի է «Պատրոն Դավո» մականվամբ, երկու ամսով կալանավորվեց։ Ավելի վաղ դատարանը Դավիթ Տոնոյանին եւս երկու ամսով կալանավորելու որոշում էր կայացրել։ Հիշեցնենք՝ երեկ լուրեր տարածվեցին, որ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկություն է իրականացնում ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանի, ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի և պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարաններում, որտեղից ավելի ուշ՝ Տոնոյանը հրավիրվել էր ԱԱԾ։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր