00:00:00

Մեկնարկել է նոր ծրագիր Հայաստանի և Լեհաստանի մրցակցային մարմինների միջև

21:59, 29 սեպտեմբեր 2021 Հասարակություն

«Սպառողների պաշտպանության համակարգի ստեղծման գործում Հայաստանի Հանրապետության ինստիտուցիոնալ հզորացում» ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության Մրցակցության և սպառողների պաշտպանության գրասենյակի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված փորձագետներն այսօր դասընթաց անցկացրեցին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի աշխատակիցների համար: 3-օրյա դասընթացն ուղղված է սպառողների պաշտպանության համակարգի և հանձնաժողովի աշխատակիցների կարողությունների, ռեսուրսների և գիտելիքների կատարելագործմանը: Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնում են, որ դասընթացին ներկա են գտնվել նաև Հանձնաժողովի անդամներ Տիգրան Մարկոսյանը և Շուշան Սարգսյանը: Ծրագիրն իրականացվում է Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Լեհական զարգացման համագործակցության շրջանակում: Լեհ փորձագետների հաջորդ այցը նախատեսվում է նոյեմբերին և նպատակաուղղված է ՀԿ-ների և համապատասխան կառույցների կազմակերպչական կարողությունների ուժեղացմանը: Փորձի փոխանակման նպատակով նախատեսվում է նաև Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի ներկայցուցիչների այց Լեհաստան՝ տեղում ծանոթանալու իրականացվող ուսումնասիրություններին: Ծրագրի շրջանակում նախատեսվում է մշակել կարգեր և ուղեցույցներ հասարակության մոլորեցման և դրա գնահատման, ինչպես նաև տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթության առաջացման և դրա գնահատման վերաբերյալ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր