00:00:00

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում հնարավոր խախտումների կանխմանն ուղղված ուսումնավարժանքներ են իրականացրել. ՌԴ ՊՆ

15:59, 29 սեպտեմբեր 2021 Հասարակություն

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահները մարտական պատրաստվածությանն ուղղված վարժանքների ընթացքում համալիր գործողություններ են իրականացրել իրենց պատասխանատվության «Հյուսիս» գոտում դիտակետերում հնարավոր խախտումները կանխելու և անվտանգության ապահովման նպատակով: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Ինչպես հաղորդվում է, պարապմունքների ժամանակ անձնակազմն առաջադրանքներ է կատարել՝ ուղղված սադրիչ գործողությունների կանխմանը: «Առաջադրանքների կատարման արդյունավետությունը մեծապես կախված է զինծառայողների կարևոր պրոֆեսիոնալ որակների մակարդակից»,- ընդգծել է խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Ֆոմինը: Ազդանշան ստանալուն պես խաղաղապահները կարճ ժամկետներում տեղակայման վայրից դուրս գալուն, պաշտպանական դիրքերը գրավելուն ուղղված գործողություններ են կատարել: Ուսումնավարժանքների ժամանակ կիրառվել են БТР-82А զրահափոխադրիչները: Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր